Ռոբերտ Արզումանյանը կլինի Ալեքսանդր Թարխանովի մարզչական շտաբում

12:08 20.04.2019

Ինչպես հայտնի է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի «Գանձասար-Կապանի» դեմ խաղից սկսած «Փյունիկը» կգլխավորի Ալեքսանդր Թարխանովը։

Երևանյան ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, թե ովքեր են ընդգրկված ռուս մասնագետի մարզչական շտաբում:

Թարխանովին կօգնեն Սուրեն Չախալյանը (մարզիչ), Հայկ Կիրակոսյանը (դարպասապահների մարզիչ) և Ռոբերտ Արզումանյանը (թարգմանիչ):

Share |

Լրահոս

Loading...