Բեյլը վերջնական որոշում է կայացրել ապագայի հարցում

11:25 20.04.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի ծրագրում լքել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Այս մասին հայտնի է դարձել Lasexta-ին: Ուելսցին իր գործակալի միջոցով հայտնել է ակումբի ղեկավարներին, որ չի ցանկանում լքել Մադրիդը: Նախկինում «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կազմել էր այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք պետք է հեռանան թիմից ամռանը: Բեյլը նույնպես այդ ցուցակում էր:

29-ամյա խաղացողի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Share |

Լրահոս

Loading...