Տիգրան Բարսեղյանը երկրպագուների վարկածով դարձել է Կայսարի՝ մարտի լավագույն ֆուտբոլիստ

10:51 20.04.2019

Երկրպագուներն ընտրել են ղազախական «Կայսարի»՝ մարտի լավագույն ֆուտբոլիստին:

Քվեարկությունն անցկացվել է ակումբի պաշտոնական կայքում: Ձայների 55 տոկոսը բաժին է հասել Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանին: Արդյունքում, մեր ընտրանու ֆուտբոլիստը լավագույնն է ճանաչվել երկրպագուների վարկածով:

«Կայսարի» մամուլի ծառայությունը նույնպես Բարսեղյանին ճանաչել էր ակումբի՝ մարտի լավագույն ֆուտբոլիստ:

Հավելենք, որ Բարսեղյանի թիմը 7 միավորով Ղազախստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տեղում է:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս