Հստակ քայլերով՝ դեպի չեմպիոնություն. Բավարիան հաղթեց Վերդերին (տեսանյութ)

19:25 20.04.2019

Բունդեսլիգայի 30-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց «Վերդերին»: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1:0: 

Խաղի միակ գոլը խփեց Նիկլաս Զյուլեն 75-րդ րոպեին: Այս խաղից հետո «Բավարիան» 70 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Դորտմունդի «Բորուսիան» 66 միավորով 2-րդ տեղում է: «Մեղուներն» իրենց հանդիպումը կանցկացնեն վաղը՝ ապրիլի 21-ին: 

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ավարտին մնացել է 4 տուր: 

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Աուգսբուրգ»-«Շտուտգարտ»՝ 6:0

«Բայեր»-«Նյուրնբերգ»՝ 2:0

«Մայնց»-«Ֆորտունա»՝ 3:1

Կարդացեք նաև

Share |

Լրահոս