Բռնցքամարտ. 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ միջազգային մրցաշարում

23:38 20.04.2019

Բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիայի մարզիկները հաջող են հանդես եկել Ուկարինայում կայացած միջազգային մրցաշարում:

Մեր մարզիկները նվաճել են մեկ ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած Նիկոլայ Մանգերայի անվան միջազգային մրցաշարը համարվում է ԱԻԲԱ-ի Ա կարգի մրցաշար և այս անգամ էլ բավականին ուժեղ կազմ էր հավաքել:

Հայաստանի պատվիրակներից ոսկե մեդալակիր է դարձել 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, ով տպավորիչ մենամարտեր անցկացնելով դուրս էր եկել եզրափակիչ և եզրափակիչում էլ գեղեցիկ ու գրագետ մենամարտ վարելով՝ վստահ հաթանակ տոնել Ալժիրը ներկայացնող Չեմսեդին Կռամոուի նկատմամբ:

Հայաստանը ներկայացնող մյուս մարզիկներից 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 64 կգ քաշային Կարեն Տոնականյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ Աշոտ Մխիթարյանն ու Գոռ Ներսիսյանը կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

Թիմային պայքարում Հայաստանի պատվիրակները արժանացել են 2-րդ մրցանակին՝ զիջելով միայն տանտերերի՝ Ուկրաինայի հավաքականին:

Share |

Լրահոս

Loading...