Հայտնի է դարձել Ժան-Ժակ Բուգուիի վնասվածքի լրջության աստիճանը

18:49 20.04.2019

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Ժան-Ժակ Բուգուին Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ տուրի՝ «Բանանցի» դեմ կայացած խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց էր թողել «Լոռիի» դեմ հանդիպումը: 

Ֆուտբոլիստի բուժննման արդյունքում պարզվել է, որ ֆուտբոլիստի մոտ կտրվել են երկու ծնկների կապանները: Այս մասին հաղորդում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը: 

Հաղորդվում է, որ մյուս շաբաթ Բուգուին վիրահատության կենթարկվի և, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հանդիպումները: 

Նշենք, որ Բուգուին մասնակցել է ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Վերջինս «Արարատ-Արմենիա» է տեղափոխվել հունվարին «Շիրակից»: 

Share |

Լրահոս

Loading...