Ջոկովիչ․ Մեդվեդևն արժանի է լինել այնտեղ, որտեղ այժմ է

11:53 20.04.2019

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խոսել է Մոնտե Կառլոյի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևին 3-6, 6-4, 2-6 հաշվով պարտվելու մասին։

«Դանիիլը ֆիզիկապես շատ ուժեղ է։ Նա շատ չի սխալվում։ Բացի այդ, նա ցանցից շատ ցածր և հեռահար հարվածներ է կատարում։ Բարդ է գտնել ռիթմդ, երբ մրցակցիցդ դա թույլ չի տալիս։ Նախորդ տարվա համեմատ Մեդվեդևը զգալի առաջընթաց է գրանցել և այժմ ավելի լավ է տեղաշարժվում կորտում։ Նա արժանի է լինել այնտեղ, որտեղ այժմ է»,- Ջոկովիչի խոսքը մեջբերել է ATP պաշտոնական կայքը։

Հավելենք, որ Դանիիլ Մեդվեդևը կարիերայում առաջին անգամ է խաղալու «Մասթերս-1000» շարքի մրցաշարի կիսաեզրափակչում։ Եզրափակչի ուղեգրի համար նա պայքարելու է Սերբիայի ներկայացուցիչ Դուշան Լայովիչի հետ։

Share |

Լրահոս

Loading...