Դրագոևիչի հիանալի սեյվը. Գեղամ Հարությունյանը չկարողացավ իրացնել 11-մետրանոցը (տեսանյութ)

14:53 20.04.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի վերջին խաղում «Գանձասար-Կապանը» Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալել է «Փյունիկին»:

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 0:0 հաշվով: Ավելի ակտիվ ու վտանգավոր էին գրոհում կապանյան ակումբի ֆուտբոլիստները: Հանդիպման 19-րդ րոպեին էլ Թարխանովի թիմի դարպասին 11-մետրանոց նշանակվեց: Գնդակին մոտեցավ Գեղամ Հարությունյանը, որի հարվածից հետո հիանալի խաղաց Դրագոևիչը:

Share |

Լրահոս