Գվարդիոլան՝ Տոտենհեմի դեմ խաղի մասին. Եթե պարտվեինք, կկորցնեինք չեմպիոն դառնալու հույսերը

18:22 20.04.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Տոտենհեմի» նկատմամբ (1:0) տարած հաղթանակի մասին:

«Շատ կարևոր հաղթանակ տարանք չեմպիոնական տիտղոսի համար: Գիտենք, որ չպետք է միավոր կորցնենք:

Հավասար խաղ էր: «Տոտենհեմն» ավելի շատ հնարավորություններ ուներ, քան նախորդ երկու խաղերում: Եթե մենք պարտվեինք, կկորցնեինք տիտղոսը: «Տոտենհեմը» կորցնելու ոչինչ չուներ»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում BBC-ն:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...