Գուլիտ. Գվարդիոլան չի հաղթում ՉԼ-ում, քանի որ չունի Մեսսիին

11:11 20.04.2019

Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը իր կարծիքն է հայտնել, թե ինչու Պեպ Գվարդիոլան չի կարողանում «Բարսելոնայից» հետո հաղթել Չեմպիոնների լիգայում.

«Գվարդիոլան չի կարողանում հաղթել ՉԼ-ում, քանի որ չունի Լիոնել Մեսսիին: Դա տարբերություն է ստեղծում: Նա փորձել է դա անել «Բավարիայում» ու եղել են պահեր, երբ հաջողությունը մոտ է եղել, բայց ինչ-որ բան չի հերիքել: Բունդեսլիգա հաղթելն այժմ չի համարվում լուրջ հաջողություն «Բավարիայի» համար, քանի որ նրանք գրեթե ամեն տարի նվաճում են այդ տիտղոսը:

Երբ «Բարսելոնան» դժվար հանդիպումներ էր ունենում, առաջին դերում էր հայտնվում Մեսսին: Գվարդիոլայի ժամանակաշրջանում եղել են շատ հանդիպումներ, երբ Մեսսին կարևորագույն դեր է կատարել:

Անհնար է գնել մի թիմ, որը կկատարի նույնը, ինչ Գվարդիոլայի «Բարսելոնան»: Ցավում եմ Պեպի համար, քանի որ տեսնում եմ նրա մոտիվացիան ու ցանկությունը»,- Գուլիտի խոսքը մեջբերում է Marca-ն:

Share |

Լրահոս