Յուվենտուսը Իսկոյի համար պատրաստ է վճարել 85 մլն եվրո

11:52 20.04.2019

Calciomercato-ն հայտնում է, որ Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով:

«Ծեր սինյորան» շարունակում է դիտարկել 26-ամյա խաղացողի տրանսֆերը գնելու հնարավորությունը: Թուրինում կարծում են, որ եթե մադրիդյան ակումբը գնի Էդեն Ազարի և Քրիստան Էրիկսենի տրանսֆերներն, ապա Իսկոն ավելի մոտ կլինի ակումբը լքելուն: Նման պարագայում իսպանացին կարող է փնտրել ակումբ, որտեղ ստաբիլ խաղաժամանակ կստանա:

Ֆուտբոլիստի համար «Յուվենտուսը» պատրաստ է վճարել 80-85 մլն եվրո:

Այս մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...