Յուվենտուսն ութերորդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն (տեսանյութ)

21:56 20.04.2019

Ա Սերիայի 33-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Ֆիորենտինային»: Հանդիպումը կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում և ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի: 

Հանդիպման հաշիվը բացեց «Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլենկովիչը՝ աչքի ընկնելով 6-րդ րոպեին: Մինչ ընդմիջում «Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոն հավասարեցրեց խաղի հաշիվը Միրալեմ Պյանիչի փոխանցումից հետո: Տանտերերին հաղթանակ պարգևեց հյուրերի պաշտպան Հերման Պեսելյան, ով գնդակն ուղարկեց սեփական դարպասը 53-րդ րոպեին: 

Այս հաղթանակը չեմպիոնություն երաշխավորեց «Յուվենտուսին» ընթացիկ մրցաշրջանում: Թուրինյան ակումբը 87 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Նապոլին» 20 միավորով հետ է «Յուվենտուսից»: 

Նշենք, որ խաղից առաջ «ծեր սինյորայի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ ակումբի՝ մարտի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: 

Ա Սերիա, 33-րդ տուր

«Յուվենտուս»-«Ֆիորենտինա»՝ 2:1
Գոլերը՝ Սանդրո (37՛), Պեսելյա (53՛, ինքնագոլ) - Միլենկովիչ (6՛)

Share |

Լրահոս

Loading...