Հիասթափված Ռոնալդուն տարօրինակ ժեստ է ցույց տվել թիմակիցներին (տեսանյութ)

11:36 20.04.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խիստ դժգոհ է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Այաքսի» հետ դիմակայության արդյունքից։

Ռոնալդուն գոլի հեղինակ էր դարձել դիմակայության երկու խաղում էլ, սակայն կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել է հոլանդական թիմը՝ պատասխան խաղում հաղթելով 2-1 հաշվով։

Թուրինում կայացած երկրորդ հանդիպման ավարտից հետո Ռոնալդուն թիմակիցներին տարօրինակ ժեստ է ցույց տվել։ Իտալական լրատվամիջոցները գրում են, որ այս ժեստով 34-ամյա պորտուգալացին, հավանաբար, ցանկացել ասել՝ թիմը կեղտի մեջ է։

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ռոնալդուն այնքան հիասթափված է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս չգալու պատճառով, որ պատրաստ է ժամանակից շուտ հեռանալ «Յուվենտուսից»։ Պորտուգալացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։

 

Share |

Լրահոս

Loading...