Կլոպը՝ ԱՊԼ-ի և ՉԼ-ի մասին. Լիվերպուլի չի հոգնել

00:10 20.04.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի մարզավիճակի մասին Չեմպիոնների լիգայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի որոշիչ հատվածի նախաշեմին:

«Մերսիսայդցիները» երկու մրցաշարում էլ գավաթ նվաճելու հնարավորություն ունեն: 

«Մենք չենք հոգնել: Հիմա մրցաշրջանի ամենակարևոր հատվածն է: Լավ է, որ թիմն այս հատվածում ելույթ է ունենում երկու մրցաշարում: Մենք դեռ Չեմպիոնների լիգայում ենք և Անգլիայի չեմպիոնական մրցավազքում»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում Daily Mail-ը: 

ԱՊԼ-ի 34 տուրից հետո «Լիվերպուլը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 85 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» 83 միավոր ունի:

Չեմպիոնների լիգայի շրջանակում «մերսիսայդցիները» կիսաեզրափակչում կմրցեն «Բարսելոնայի» հետ: 

Share |

Լրահոս