«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է,թե ինչ ակնկալիքներ ունի անգլիական Պրեմիեր-լիգայի 10-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղից.
«Տոտենհեմն» իսկապես լավ թիմ է, բայց նա չի կարող փոխել այն, ինչ տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակչում: Սակայն «Տոտենհեմը» դա կարող է որպես մոտիվացիա օգտագործել, և դա ձեռք չի տա «Լիվերպուլին»:
«Տոտենհեմը» որակյալ ֆուտբոլիստներ ունի: Ակումբն այն դիրքում է, որտեղ ցանկանում է լինել, այդ իսկ պատճառով մրցակիցը չափազանց վճռական տրամադրված լինի: Իսկ մենք պետք է ցույց տանք, թե ով ենք»,- Կլոպի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը:
«Լիվերպուլ»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Էնֆիլդ» մարզադաշտում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: