Կովաչ․ Վատ չի լինի, եթե Ֆրայբուրգը միավորներ խլի Բորուսիայից

22:27 20.04.2019

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Վերդերին» նվազագույն հաշվով հաղթելուց հետո հույս է հայտնել, որ վաղը միավորներ կկորցնի չեմպիոնական պայքարի մրցակիցը՝ Դորտմունդի «Բորուսիան»։

«Շատ ուշագրավ հանդիպում չստացվեց, սակայն երկրորդ կեսում մենք ավելի լավ էինք խաղում և արժանի էինք հաղթանակի։ Գիտեինք, որ «Վերդերի» դեմ բարդ է լինելու խաղալ, սակայն կրկնում՝ լիովին արժանի էինք հաղթանակի։ 1-0 հաշիվն էլ է բավարար 3 միավոր վաստակելու համար։

Այժմ 4 միավոր գերազանցում ենք «Բորուսիային», սակայն ոչինչ վճռված չէ։ Առջևում 4 հանդիպում կա։ Վատ չի լինի, եթե վաղը «Ֆրայբուրգը» միավորներ խլի «Բորուսիայից»։ Դա կհեշտացնի մեր կյանքը։ Միևնույն ժամանակ, պետք է ամեն ինչ անենք մեր միավորները վաստակելու համար։ Եթե դա անենք՝ ցանկացած պարագայում չեմպիոն կդառնանք»,- ասել է Կովաչը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Share |

Լրահոս

Loading...