Բարսելոնա-Ռեալ Սոսյեդադ․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

22:00 20.04.2019

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» այսօր հյուրընկալելու է «Ռեալ Սոսյեդադին»։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22։45-ին։

Թիմերի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն և Իմանոլ Ալգուասիլն այս խաղի համար ընտրել են հետևյալ մեկնարկային կազմերը․

«Բարսելոնա»․ Տեր Շտեգեն, Սեմեդու, Պիկե, Լանգլե, Ալբա, Ռակիտիչ, Վիդալ, Արտուր Ռամոս, Մեսսի, Սուարես, Դեմբելե։

«Ռեալ Սոսյեդադ»․ Խերոնիմո Ռուլի, Էլիստոնդո, Սալդուա, Դիեգո Լյորենտե, Մունյոս, Սուբելդիա, Մերինո, Պարդո, Օյարսաբալ, Խուանմի, Վիլիան Ժոզե։

Այս խաղից առաջ «Բարսելոնան» 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 41 միավորով 10-րդ տեղում է։

Խաղի ուղիղ հեռարձակումը ներկայացված է ստորև։

Share |

Լրահոս