Ալիսոն․ Բարսելոնային հաղթելու համար պետք է տքնաջան աշխատենք պաշտպանությունում

20:49 20.04.2019

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» հետ դիմակայությունից ունեցած սպասելիքների մասին։

Բեկերը կարծում է, որ կատալոնացիների արգելքը հաղթահարելու համար պետք է շատ լավ խաղալ պաշտպանությունում։

«Կյանքում միշտ պետք է լինեն անսպասելի իրադարձություններ, մենք անընդհատ պետք է սովորենք, նոր փորձ ձեռք բերենք։ Երբ ես «Ռոմայում» էի, Չեմպիոնների լիգայի շրջանակում «Բարսելոնայի» հետ մեր դիմակայությունը գլխապտույտ էր առաջացնում։ Անկեղծ ասած, այդ դիմակայության երկրորդ խաղում ես առանձնապես չեմ աշխատել, քանի որ թիմս հիանալի էր խաղում պաշտպանությունում։

Եթե ցանկանում ենք հաղթել «Բարսելոնային», պետք է տքնաջան աշխատենք պաշտպանությունում։ Կատալոնացիներն ուժեղ հարձակում ունեն և հիանալի են աշխատում գնդակով։ Մենք ջանք չենք խնայելու եզրափակիչ դուրս գալու համար»,- Ալիսոնի խոսքը մեջբերել է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։

Share |

Լրահոս