Եվրոպական գրանդ ակումբները կպայքարեն Լուկակուի համար

12:41 20.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ամռանն այլ ակումբ կունենա: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

«Կարմիր սատանաները» խոշոր վերափոխումներ են պատրաստում: Առաջին քայլերից մեկը բելգիացու տրանսֆերը վաճառելն է: Ակումբը պատրաստ է բանակցել հարձակվողի տեղափոխության համար:

25-ամյա խաղացողն էլ պատրաստ է փոխել ակումբային գրանցումը: Լուկակուի համար կպայքարեն Միլանի «Ինտերը», Մյունխենի «Բավարիան» և ֆրանսիական ՊՍԺ-ն: Վերջերս ֆուտբոլիստի գործակալն ակնարկել էր, որ իր հաճախորդը կցանկանար օրերից մի օր խաղալ Ա Սերիայում:

Բացի Լուկակուից, ՄՅՈւ-ն կարող են լքել նաև Ալեքսիս Սանչեսը, Խուան Մատան, Անդեր Էրերան և Մատեո Դարմիանը:

Share |

Լրահոս