Սփոփանք. Մանչեսթեր Սիթին հաղթեց Տոտենհեմին (տեսանյութ)

17:25 20.04.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Տոտենհեմին»:

Մի քանի օր առաջ այս թիմերը մրցում էին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում, որտեղ, չնայած պարտությանը, կիսաեզրափակիչ դուրս եկան լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները:

Այսօրվա խաղում Գվարդիոլայի թիմը վստահ տեսք ուներ ու կարողացավ փոքր վրեժ լուծել լոնդոնցիներից՝ հաղթելով 1-0 հաշվով: Հանդիպման միակ գոլը խփեց Ֆոդենը՝ աչքի ընկնելով 5-րդ րոպեին:

Հավելենք, որ խաղի ընթացքում վնասվածք ստացավ ու փոխարինվեց «քաղաքայինների» առաջատարներից մեկը՝ Կևին դե Բրույնեն:

Դվագներից մեկում էլ մրցավարը կարող էր նշանակել 11-մետրանոց, երբ գնդակը դիպավ Կայլ Ուոքերի ձեռքին:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 86 միավորով կգլխավորի մրցաշարային աղյուսակը: «Տոտենհեմը» 67 միավորով դեռևս երրորդն է:

Share |

Լրահոս