Daily Mirror-ը ուշագրավ տեղեկություն է հրապարակել Սանչեսի պայմանագրի վերաբերյալ

14:34 20.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսն ամեն անգամ խաղադաշտ դուրս գալու համար բոնուս է ստանում։

Daily Mirror-ին հայտնի է դարձել, որ Սանչեսի՝ «կարմիր սատանաների» ղեկավարության հետ պայմանագրում տարատեսակ բոնուսներ կան։ Դրանցից մեկի համաձայն՝ 30-ամյա չիլիացին խաղադաշտում անցկացրած յուրաքանչյուր հանդիպման համար 86 հազար եվրո է ստանում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանչեսը շաբաթական 460 հազար եվրո աշխատավարձ է ստանում, ինչն ավելի բարձր է դարպասապահ Դավիդ դե Խեայի և կիսապաշտպան Պոլ Պոգբայի աշխատավարձներից։

Հավելենք, որ Սանչեսը ՄՅՈւ-ում մասնակցել է 42 հանդիպման։ Այս տարի նա խաղադաշտ է դուրս եկել 24 անգամ, դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...