Մոուրինյու. Եթե չլիներ Մեսսին, ապա Լիվերպուլը ֆավորիտ կլիներ Բարսելոնայի հետ խաղերում

13:45 20.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գնահատել է «Լիվերպուլի» հնարավորությունները «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումների ժամանակ.

«Եթե «Բարսելոնան» լիներ առանց Մեսսի, ապա «Լիվերպուլը» ֆավորիտ կլիներ: Սակայն, եթե «Բարսելոնան» Մեսսիի հետ է... Մեսսին մնում է Մեսսի: Խաղադաշտում վանդակ կառուցելով էլ դժվար է նրան կանգնեցնելը:

Եթե նա գնդակ է ստանում ու խաղում է մեկը մեկի դեմ, ապա ձեր վերջը եկել է: Սա է պատճառը, որ ես չէի սիրում, երբ Մեսսիի հետ խաղում էին անհատական պաշտպանությամբ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Բարսելոնա»-«Լիվերպուլ» կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կկայանա մայիսի 1-ին: Պատասխան խաղը կկայանա մայիսի 7-ին:

Share |

Լրահոս