Մոուրինյու․ Այաքսին հաղթելու համար պետք է խաղալ այնպես, ինչպես նրանք չեն ցանկանում

21:06 20.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել, թե ինչպես է պետք հաղթել «Այաքսին»։

Մոուրինյուի գլխավորությամբ ՄՅՈւ-ն 2017 թվականին Եվրոպա լիգայի եզրափակչում 2-0 հաշվով հաղթել է «Այաքսին», որն ընթացիկ մրցաշրջանում դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով «Ռեալին» և «Յուվենտուսին»։

«Ժամանակին «Մանչեսթեր Յունայթեդն» «Այաքսի» հետ խաղաց այնպես, ինչպես նրանք չէին ցանկանում։ Նրանք դժգոհում էին, քանի որ մենք անընդհատ եզրերով փոխանցումներ էինք կատարում, դժգոհում էին, որ շատ է ֆիզիկական պայքարը, դժգոհում էին Ֆելայինիից։ Նրանք դժգոհ էին այն ամենից, ինչին չէին կարողանում դիմակայել։

Եթե «Այաքսի» հետ խաղաս այնպես, ինչպես նրանք ցանկանում ես, լավագույնի կարգավիճակում կլինեն ամստերդամցիները։ Եթե «Այաքսը» դուրս գա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և խաղա «Բարսելոնայի» կամ «Լիվերպուլի» հետ, կարծում եմ՝ այս թիմերը կհաղթեն՝ օգտագործելով իրենց ուժեղ կողմերը։ Պետք է մտածել մարտավարության տեսանկյունից և «Այաքսին» թելադրել այն խաղը, որը նրանց դուր չի գալիս»,- ասել է Մոուրինյուն RT.com-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Այաքսը» խաղալու է «Տոտենհեմի» հետ։

Share |

Լրահոս

Loading...