Մոնտե Կառլո․ Գործող չեմպիոնը պարտվեց կիսաեզրափակչում

20:12 20.04.2019

Իտալացի թենիսիստ Ֆաբիո Ֆոնյինին Մոնտե Կառլոյի «Մասթերս-1000» շարքի մրցաշարի կիսաեզրափակչում հաղթեց իսպանացի Ռաֆայել Նադալին։

1 ժամ 37 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6-4, 6-2 հաշվով։ Ֆոնյինիի ակտիվում գրանցվեց 1 կրկնակի սխալ, 6 բրեյք-փոինթ՝ 10 հնարավորից, իսկ Նադալի ակտիվում՝ 2 կրկնակի սխալ, 3 բրեյք-փոինթ՝ 4 հնարավորից։

Տիտղոսի համար Ֆոնյինին պայքարելու է սերբ Դուշան Լայովիչի հետ, որն իր հերթին 7-5, 6-1 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը Մոնտե Կառլոյի մրցաշարի գործող չեմպիոնն է։ Ընդհանուր առմամբ, աշխարհի երկրորդ ռակետն այս մրցաշարում չեմպիոն է դարձել 11 անգամ։

Share |

Լրահոս