NBA. Ուեստբրուկի ջանքերով Օկլահոման առաջին հաղթանակը տոնեց, այլ արդյունքներ (տեսանյութ)

12:54 20.04.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության փլեյ-օֆֆում շարունակվում են շարքերի երրորդ հանդիպումները։ Այսօր կայացել է 3 խաղ։

«Օրլանդո Մեջիկը» սեփական հարկի տակ 93-98 հաշվով զիջել է «Տորոնտո Ռեպտորսին»։ Հանդիպման գլխավոր հերոսը եղել է հյուրերից Պասկալ Սիակամը, որը վաստակել է 30 միավոր։ «Օրլանդոյի» կազմում ամենաարդյունավետը եղել է պաշտպան Տերենս Ռոսը, որը վաստակել է 24 միավոր։

Այս հաղթանակից հետո «Տորոնտոն» շարքում առջևում է 2-1 հաշվով։ Չորրորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 22-ին, կրկին Օրլանդոյում։

«Բոստոն Սելտիկսը» շարքում երրորդ հաղթանակն է տոնել՝ արտագնա խաղում 104-96 հաշվով առավելության հասնելով «Ինդիանա Պեյսերսի» նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Սելտիկսից» Ջեյլեն Բրաունը, որը 23 միավոր է վաստակել։

Շարքի չորրորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 21-ին, Ինդիանապոլիսում։

«Օկլահոմա Սիթի Տանդերը» սեփական հարկի տակ 120-108 հաշվով հաղթել է «Պորտլենդ Տրեյլ Բլյերզերսին»։ Վճռորոշ է եղել հանդիպման երկրորդ քառորդը, որում տանտերերը հաղթել են 28-17 հաշվով։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Ռասել Ուեստբրուկը, որը դաբլ-դաբլ է ձևակերպել՝ 33 միավոր, 11 արդյունավետ փոխանցում։ Պոլ Ջորջի ակտիվում գրանցվել է 22 միավոր, Ջերեմի Գրանտի՝ 18։

Այսպիսով, «Օկլահոման» կրճատեց շարքի տարբերությունը՝ 1-2։ Չորրորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 22-ին, կրկին «Տանդերի» խաղահրապարակում։

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների հնգյակը։

Share |

Լրահոս

Loading...