Պոչետինո. Տոտենհեմն արժանի էր ոչ-ոքիի

18:39 20.04.2019

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» (0:1) կրած պարտությունը:

«Ես հիասթափված չեմ արդյունքից: Սա ֆուտբոլ է: Հավասար խաղ էր, սակայն մենք ավելիին էինք արժանի, գոնե ոչ-ոքիի: Խաղի լավագույն ֆուտբոլիստն Էդերսոնն էր, ֆուտբոլում երբեմն լինում են նման բաներ: Ես անչափ գոհ եմ իմ թիմի խաղից: 

Ես չեմ պատրաստվում բողոքել և փորձում եմ միշտ արդար լինել իմ մեկնաբանություններում: Մրցավարը լավ դիրքում էր գտնում, և, ըստ իս, նա պետք է տեսներ, որ Կայլ Ուոքերը ձեռքով է խաղում: Ամեն դեպքում, ընդունում եմ մրցավարի որոշումը:

Կփորձենք հաղթել մյուս խաղերում: Դժվար կլինի մնալ լավագույն քառյակում, քանի որ պայքարի մեջ մեծ ակումբներ են»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերում BBC-ն: 

Կարդացեք նաև

Share |

Լրահոս