Երբ երկրպագուիդ «ստիպում ես» ապացուցել խոսքը․ Ռոման հետաքրքիր չելենջ է կազմակերպել

13:50 20.04.2019

«Ռոման» չելենջ է կազմակերպել իր երկրպագուներից Մարկո Նիկոլաիի համար, որը թիմի վինգեր Ջենգիզ Ունդերի՝ «Պարմային» խփած գոլի տեսանյութին մեկնաբանություն էր թողել, որ անգամ ինքը կարող է նմանատիպ գոլ խփել։

Ինքնավստահ երկրպագուին հրավիրել են «Օլիմպիկո» մարզադաշտ, որտեղ նա պետք է հանդիսականների առաջ ապացուցեր իր խոսքը։ Երկրպագուի համար 3 անգամ «կազմակերպել են» խաղային այնպիսի իրավիճակ, որից Ունդերը գոլ է խփել, սակայն 3 դեպքում էլ Մարկոն վրիպել է։ Չելենջից հետո Մարկոն խոսք է տվել, որ այլևս նման մեկնաբանություններ չի գրելու։

Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի 32-րդ տուրից հետո «Ռոման» ունի 54 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։

 

Share |

Լրահոս

Loading...