Ես նույնպես կարող եմ սխալվել․ Տեր Շտեգենը չի տոնել ՄՅՈւ-ի դարպասը խփած երկրորդ գոլը

14:13 20.04.2019

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը բացատրել է, թե ինչու Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղում (3-0) չի տոնել իր թիմի երկրորդ գոլը։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին կրկնապատկել է իր թիմի առավելությունը «կարմիր սատանաների» դարպասապահ Դավի դե Խեայի սխալի արդյունքում։

«Ես չեմ տոնել այդ գոլը, քանի որ ինքս էլ կարող եմ նման սխալ թույլ տալ։ Բոլորն էլ գիտեն, որ Դե Խեան աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է»,- Տեր Շտեգենի խոսքը մեջբերել է Eurosport-ը։

Հիշեցնենք, որ ՄՅՈւ-ի հետ դիմակայությունում «Բարսելոնան» հաղթել է ընդհանուր 4-0 հաշվով և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է «Լիվերպուլի» հետ։

 

Share |

Լրահոս