Բունդեսլիգա. Վերդերի տպավորիչ ցուցանիշն այս մրցաշրջանում

10:24 20.04.2019

Բրեմենի «Վերդերն» այս մրցաշրջանում Բունդեսլիգայի միակ թիմն է, որը բոլոր խաղերում դարձել է գոլի հեղինակ:

Բացի այս, «Վերդերը» թոփ-5 առաջնություններում դեռևս միակն է, որը 2019 թվականին ոչ մի պարտություն չի կրել: Բունդեսլիգայի 30-րդ տուրում նրանք կմրցեն «Բավարիայի» հետ: Հանդիպումը կկայանա այսօր՝ 17:30-ին:

Հավելենք, որ «Բավարիան» այս պահին մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 67 միավորով: «Վերդերը» 47 միավորով 7-րդն է:

Share |

Լրահոս

Loading...