Զիդանն անցնում է գործի. Դե Լիգտի համար պայքարին միանում է նաև Ռեալը

15:26 20.04.2019

Corriere dello Sport-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» միանում է «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի համար մղվող պայքարին:

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խնդրել է ակումբի ղեկավարությանը գնել հոլանդացի ֆուտբոլիստին: Բացի այդ, ֆրանսիացի մասնագետը նաև խնդրել է, որպեսզի արագացնեն տրանսֆերի իրականացումն՝ առաջ անցնելով «Բարսելոնայից»: Կատալոնական ակումբը 19-ամյա խաղացողի տրանսֆերը գնելու հիմնական թեկնածուն է:

Մադրիդցիները պատրաստվում են առաջարկ անել Մինո Ռայոլային, որը Դե Լիգտի գործակալն է:

«Այաքսի» ավագի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն: Տեղափոխության արժեքը գնահատվում է 70 մլն եվրո:

Share |

Լրահոս

Loading...