Ալեգրի. Հաջորդ մրցաշրջանում ևս Յուվենտուսի գլխավոր նպատակը սկուդետոն կլինի

12:15 21.04.2019

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է 8-րդ անգամ անընդմեջ Իտալիայի չեմպիոնական տիտղոսը նվաճելն, ինչպես նաև պատմել է հաջորդ մրցաշրջանի ծրագրերի մասին.

«Դեռևս չեմ մտածել բոլոր այն տիտղոսների մասին, որոնք նվաճել եմ, բայց, հնարավոր է, ես կարողանամ վայելել դրանք թոշակի անցնելուց հետո: Այդ ժամանակ ես հետ կնայեմ, ու, գուցե, հասկանամ, որ կարիերայիս ընթացքում որոշ լավ բաներ եմ արել: Ես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից:

Քննադատությունը դրա մի մասին է և ինձ համար լրացուցիչ մոտիվացիա է հանդիսանում: Ցանկանում եմ աճ գրանցել պրոֆեսիոնալ մակարդակում և երբեք չեմ քննադատում մյուսների աշխատանքը: Յուրաքանչյուրն իր մեթոդներն ունի, գլխավորը՝ նպատակներին հասնելն է:

Հաջորդ մրցաշրջանում «Յուվենտուսի» գլխավոր նպատակը նորից կլինի Իտալիայի չեմպիոնությունը: Մենք կպայքարենք միլանյան ակումբների հետ, որոնք մեծ թափ են հավաքում, և «Նապոլիի» հետ, որը ևս աճում է: «Ռոման» և «Լացիոն» կարող են ուժեղանալ ամռանը»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Share |

Լրահոս

Loading...