Բարսելոնան սեփական հարկի տակ հաղթեց Ռեալ Սոսյեդադին (տեսանյութ)

00:41 21.04.2019

Լա Լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունեց «Ռեալ Սոսյեդադին»: Հանդիպումն ավարտվեց «կապտանռնագույնների» հաղթանակով՝ 2:1:

Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին բացեց Կլեման Լանգլեն: Հյուրերը պատասխան գնդակը խփեցին 62-րդ րոպեին: Աչքի ընկավ Խուանմին: «Բարսելոնային» հաղթանակ պարգևեց Ժորդի Ալբան 64-րդ րոպեին: 

Այս խաղից հետո «Բարսելոնան» 77 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ռեալ Սոսյեդադը» 41 միավորով 10-րդ տեղում է: 

Share |

Լրահոս

Loading...