ԵԱ. Մարիա Գևորգյանի և Լիլիթ Մկրտչյանի պարտիայում հաղթող չեղավ

11:37 21.04.2019

Թուրքիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը պարտություն են կրել, Մարիա Գևորգյանը սպիտակ խաղաքարերով միավորը կիսել է Լիլիթ Մկրտչյանի հետ, իսկ Սիրանուշ Ղուկասյանը խաղաղ դաշն է կնքել ադրբեջանցի Զեյնաբ Մամեդյարովայի հետ:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նախավերջին տուրից առաջ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը վաստակել են 5.5-ական միավոր, Սիրանուշ Ղուկասյանը՝ 4.5, իսկ Աննա Սարգսյանը՝ 4:

Միանձնյա առաջատարն է ուկրաինացի Իննա Գապոնենկոն, որը հավաքել է 7.5 միավոր:

Share |

Լրահոս