Էմերի. Ցանկանում եմ Արսենալի հետ իսկապես կարևոր բան հաղթելու հնարավորություն ունենալ

14:22 21.04.2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոստովանել է, որ կցանկանար նշանակալի տիտղոս նվաճել լոնդոնյան ակումբի հետ.

«Ռեկորդները հիանալի են ինչպես թիմի, այնպես էլ մարզչական շտաբի համար, բայց ես ձգտում եմ հաղթել բոլոր խաղերում: Ցանկանում եմ լինել այստեղ ու «Արսենալի» հետ ինչ-որ՝ իսկապես կարևոր բան հաղթելու հնարավորություն ունենալ: Կարծում եմ՝ մենք ամեն խաղի հետ ավելի լավն ենք դառնում:

Մեր ձեռքերում է մրցաշրջանի վերջում ինչ-որ կարևոր բան անելը»,- Էմերիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Էմերին 2018 թվականի մայիսին է գլխավորել «Արսենալը»: Ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան ակումբը 66 միավոր է վաստակել 33 խաղում ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Այսօր՝ ապրիլի 21-ին, Էմերիի սաները տնային խաղում կմրցեն «Քրիսթալ Փելասի» հետ: 

Share |

Լրահոս

Loading...