Տոտենհեմում վստահ են, որ Էրիկսենը երկարաժամկետ պայմանագիր կկնքի

12:53 21.04.2019

«Տոտենհեմի» ղեկավարությունը շարունակում է բանակցություններ վարել թիմի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ՝ նոր, երկարաժամկետ պայմանագրի շուրջ, հայտնում է Goal-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ակումբում վստահ են, որ Էրիկսենը կհամաձայնի երկարաձգել պայմանագիրը: 27ամյա դանիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Ֆուտբոլիստը հույս ունի նվազագույնը կրկնապատկել շաբաթական աշխատավարձը, որն այս պահին կազմում է 87 հազար եվրո:

Քրիստիանը 2013 թվականից է հանդես գալիս «Տոտենհեմում»: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ է դարձել 31 խաղում: Չեմպիոնների լիգայում ֆուտբոլիստն իր ակտիվում 2 գոլ և 4 գոլային փոխանցում է գրանցել 9 խաղում:

«Տոտենհեմը», վաստակելով 67 միավոր Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Share |

Լրահոս

Loading...