Էսպանյոլը հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Լևանտեի հետ

15:59 21.04.2019

Իսպանական Պրիմերայի 33-րդ տուրում «Լևանտեն» ընդունել է «Էսպանյոլին»: Հանդիպումը կայացել է Վալենսիայի «Սյուդադ դե Վալենսիա» ստադիոնում և ավարտվել է 2:2 հաշվով:

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացել է «Էսպանյոլի» հարձակվող Բորխա Իգլեսիասը: Երկրորդ կեսի միջնամասում հաշիվը հավասարեցրել է «Լևանտեի» պաշտպան Ռուբեն Վեզուն: 65-րդ րոպեին կիսապաշտպան Մարկ Ռոկան հյուրերին առաջ է մղել: Տանտերերին ոչ-ոքի է պարգևել Ռուբեն Ռոչինայի գոլը՝ 72-րդ րոպեին: Ի դեպ, 2 րոպե անց Ռոչինան երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել դաշտից:

Կատալոնական ակումբի՝ առանց պարտությունների շարքն Իսպանիայի առաջնությունում հասել է 4 խաղի: Վալենսիայի թիմը չի հաղթում արդեն 9-րդ խաղում անընդմեջ: 

«Էսպանյոլը», վաստակելով 42 միավոր, զբաղեցնում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: «Լևանտեն» 34 միավորով 16-րդ տեղում է:

 

Share |

Լրահոս

Loading...