Հարոյանն Ուրալի մեկնարկային կազմում է Ռուբինի հետ խաղում

16:18 21.04.2019

Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 24-րդ տուրում «Ուրալը» սեփական հարկի տակ կընդունի «Ռուբինին»: Հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 21-ին, «Եկատերինբուրգ-Արենայում»:

Տանտերերի կազմում հանդիպմանը մեկնարկային րոպեներից կմասնակցի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

Այս տուրից առաջ «Ուրալը» 27 միավոր ունի իր ակտիվում և ՌՖՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Ռուբինը» 30 միավորով 10-րդ տեղում է:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին և կցուցադրվի «Матч Премьер» հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Share |

Լրահոս

Loading...