ՄՅՈւ-ն դեռ դեպրեսիայի մեջ էր. Էվերթոնը ջախջախեց Սուլշերի թիմին (տեսանյութ)

18:25 21.04.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Գուդիսոն Փարկ» մարզադաշտում հյուրընկալվեց «Էվերթոնին» և անակնկալ կերպով զիջեց մրցակցին 0:4 հաշվով: 

Մարկու Սիլվայի գլխավորած թիմի կազմում 13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ռիշարլիսոնը: 28-րդ րոպեին Գիլֆի Տոր Սիգուրդսոնը կրկնապատկեց տանտերերի առավելությունը: 56-րդ րոպեին Լուկա Դինը հաշիվը դարձրեց խոշոր: Վերջնական հաշիվը ձևակերպվեց 64-րդ րոպեին: Աչքի ընկավ Թեո Ուոլքոթը: 

Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով մնաց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: «Էվերթոնը»՝ շրջանցելով «Վուլվերհեմփթոնին», «Լեսթերին» և «Ուոթֆորդին», բարձրացավ 7-րդ տեղ: 

Share |

Լրահոս