Ռոնալդու. Հպարտ եմ, որ օգնեցի գրել Յուվենտուսի պատմության էջը

10:10 21.04.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնադուն մեկնաբանել է Իտալիայի չեմպիոնի կոչումը նվաճելը.

«Իտալիայի չեմպիոններ: Հպարտ եմ, որ օգնեցի գրել բացառիկ ակումբի պատմության էջը, որն ինձ շատ է աջակցել ու ինձ խաղալու պատիվ է տվել: Ես երջանիկ եմ: Մենք ուժեղ ու ոչ սովորական թիմ ենք:

Մեծագույն «Յուվե»,- գրել է Ռոնալդուն Թվիթերում:

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթեց «Ֆիորենտինային» (2:1) և անհասանելի դարձավ իր հետապնդողների համար: «Յուվենտուսի» համար սա 8-րդ անընդմեջ և 35-րդ չեմպիոնությունն էր պատմության մեջ:

34-ամյա Ռոնալդուն դարձել է պատմության առաջին ֆուտբոլիստը, որը երեք առաջնությունների՝ Իտալիայի, Անգլիայի և Իսպանիայի ոսկե մեդալներն է նվաճել: Ընթացիկ մրցաշրջանում նա Ա Սերիայի 27 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 19 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս