Կյելինի. Ռոնալդուն ընտրեց Յուվենտուսը, որպեսզի ապացուցի որ ինքը լավագույնն է

10:35 21.04.2019

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին մեկնաբանել է Իտալիայի չեմպիոնական տիտղոսը նվաճելը.

«Հպարտ եմ, որ այս թիմի ավագն եմ ու խաղում եմ այն տղաների հետ, ովքեր ներդնում են իրենց առավելագույնը: Չկարողացանք հասնել մեր բոլոր նպատակներին, բայց սա ֆուտբոլ է: Եկեք տոնենք չեմպիոնությունն առաջնութունում: Սրանք այն պահերն են, որոնք էմոցիաներ և էներգիա են տալիս, որպեսզի հաջորդ տարի այն նորից հաղթես»,- Կյելինիի խոսքերն է փոխանցում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:

Կյելինին խոսել է նաև թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին.

«Ռոնալդուն թիմ եկավ առանց գոռոզության ու ամեն օր թիմին օգնեց կատարելագործվել: Նա մեզ շատ բան է սովորեցրել: Նա ընտրեց «Յուվենտուսը», որպեսզի ապացուցի, որ ինքը լավագույնն է ու հաջողության է հասնում»,- ասել է «Յուվենտուսի» ավագը:

Share |

Լրահոս