Սուլշեր. ՄՅՈւ-ին մի քանի տրանսֆերային պատուհան պետք կլինի թիմի վերակառուցման համար

15:23 21.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը նշել է, որ պետք չէ թիմի խնդիրների արագ լուծում սպասել.

«Մենք մտադիր ենք հայտնվել Պրեմիեր-լիգայի թոփ-4-ում և հաջորդ մրցաշրջանում խաղալ Չեմպիոնների լիգայում: Հասկանում ենք, որ չի կարելի ամեն ինչ արագ ուղղել: Պետք է քայլից քայլ առաջ շարժվել:

Ամռանը նոր ֆուտբոլիստներ կլինեն, բայց պետք չէ սպասել 6 ձեռքբերման: Չեմ կարծում, որ կա մարզիչ, ով կաջակցի այդպիսի փոփոխությունները: Մենք ցանկանում ենք վերակառուցել թիմը, բայց դա տեղի կունենա աստիճանաբար: Մի քանի տրանսֆերային պատուհան պետք կլինի»,- նորվեգացի մասնագետի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Այսօր՝ ապրիլի 21-ին, «կարմիր սատանաները» հյուրընկալվելիս կխաղան «Էվերթոնի» հետ ԱՊԼ-ի 35-րդ տուրի շրջանակում: Հանդիպման սկիզբը 16:30-ին է:

Share |

Լրահոս