Սուլշեր. Ամոթ չէ ՉԼ-ից դուրս մնալ՝ խաղալով Բարսելոնայի դեմ

16:31 21.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է իր թիմի վերջին արդյունքները.

«Երբ հետ ես նայում ու մտածում, թե մենք որտեղ էինք ու որտեղ ենք հիմա, հասկանում ես, որ սա անհավանական է: Այո, մենք պարտվեցինք «Բարսելոնային» երկու խաղում, դուրս մնացինք Անգլիայի Գավաթից ու պարտվեցինք «Արսենալին» Պրեմիեր-լիգայում: Մենք ուրախ չենք, երբ չենք հաղթում, բայց ամոթ չէ դուրս մնալ Չեմպիոնների լիգայից՝ «Բարսելոնայի» հետ խաղի արդյունքում:

Գիտենք, թե ուր ենք ցանկանում հայտնվել, բայց կա որոշակի ճեղք: Մենք դա հստակ տեսնում ենք ու ցանկանում ենք հաղթահարել: Ամեն օր քրտնաջան աշխատում ենք խաղացողների հետ, որպեսզի կրճատենք տարբերությունը: Մեր անձնակազմը անհավանական արագություն ու որակյալ աշխատանք է կատարում: Հույս ունեմ՝ մենք կտեսնենք արդյունքները»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի քարտուղարությունը:

Այսօր՝ ապրիլի 21-ին, «կարմիր սատանաները» հյուրընկալվելիս կխաղան «Էվերթոնի» հետ ԱՊԼ-ի 35-րդ տուրում: Հանդիպման սկիզբը 16:30-ին է:

Share |

Լրահոս