Վալվերդե. Բարսելոնան դեռ չեմպիոն չի դարձել. ոչինչ ավարտված չէ

11:46 21.04.2019

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տարած տնային հաղթանակից հետո (2:1)  նշել է, որ չեմպիոնության համար պայքարը դեռևս չի ավարտվել.

«Շատ կարևոր խաղ էր: Մենք պետք է 9 միավոր վաստակենք, որպեսզի հաղթենք Պրիմերայում, բայց դա հեշտ չէ: Հասկանում եմ՝ բոլորն ասում են, որ մենք արդեն չեմպիոն ենք, բայց դա այդպես չէ: Մենք պետք է հաղթենք հաջորդ խաղում, իսկ հետո՝ մնացած խաղերում: Դեռևս ոչինչ ավարտված չէ:

Քանի դեռ վերջին խաղը չենք անցկացրել, ոչինչ որոշված չէ»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Marca-ն:

«Բարսելոնան», վաստակելով 77 միավոր, գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում Մադրիդի «Աթլետիկոն է» (68): Երկու թիմերին էլ մնացել է անցկացնել 5 հանդիպում:

Share |

Լրահոս