Անուններ չեմ տա. Զիդանը` Ռեալի ամառային տրանսֆերների մասին

13:25 21.04.2019

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմի կոմպլեկտավորման մասին.

«Ես հիանալի գիտեմ, թե ինձ ինչ է պետք ու տրանսֆերների մասին կխոսեմ ակումբի ղեկավարության հետ: Բայց ոչ հիմա: Անուններ չեմ տա»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն:

- Ի՞նչ երաշխիքներ է Ձեզ տվել Պերեսը, որպեսզի Դուք վերադառնաք «Ռեալ»:

- Ցանկություն կար փոխելու իրավիճակը, ոչ մի պայման չեմ դրել: Մենք խոսել ենք այն մասին, թե ինչ կարելի է անել, ինչպես նաև խաղացողների մասին: Տեսնենք՝ ինչ կստացվի տրանսֆերների առումով, բայց հասկանալի է, որ փոփոխություններ կլինեն:

- Ասում են՝ «Ռեալում» պետք է վաճառել խաղացողներից մեկին՝ նախքան նոր ֆուտբոլիստների ձեռք բերելը:

- Մենք ժամանակ կունենանք այդ մասին խոսելու համար: Դա կարող է տեղի ունենալ «Ռեալի» ցանկացած խաղացողի հետ: «Ռեալը» միշտ հրավիրում է լավագույն ֆուտբոլիստներին: Պետք է խոստովանել, որ ընթացիկ մրցաշրջանը լավագույնը չէր մեզ համար, իրավիճակը պետք է փոխել:

Բեյլի ապագան մենք դեռևս չենք քննարկել:

Share |

Լրահոս