Գրիգոր Աղեկյանը բացել է գոլերի հաշիվը Բելառուսում. Իսլոչը հաղթել է (տեսանյութ)

18:05 21.04.2019

Բելառուսի առաջնության 4-րդ տուրում «Իսլոչը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Սլուցկի» հետ:

Հյուրերը կարողացան կամային հաղթան տոնել 3:1 հաշվով:

«Իսլոչի» կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գրիգոր Աղեկյանը: Երիտասարդ հարձակվողը փոխարինման մտավ հանդիպման 89-րդ րոպեին ու խփեց իր թիմի երրորդ գոլը:

Աղեկյանը մրցաշրջանի մեկնարկից առաջ է տեղափոխվել «Իսլոչ»՝ Բարձրագույն խումբը ներկայացնող «Արցախից»:

Հավելենք, որ այս հանդիպումից հետո «Իսլոչը» 9 միավորով 4-րդ տեղում է:

Share |

Լրահոս