ԱՊԼ-ում չեմպիոնական պայքարը շարունակվում է. Լիվերպուլը հաղթեց Քարդիֆին (տեսանյութ)

20:52 21.04.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Լիվերպուլը» մրցեց «Քարդիֆի» հետ:

«Քարդիֆ Սիթիում» կայացած խաղն ավարտվեց Կլոպի թիմի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Վեյնալդումը և Միլները, վերջինս աչքի ընկավ 11-մետրանոցից:

«Լիվերպուլը» հերթական երեք միավորն է վաստակում ու 88 միավորով բարձրանում մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» մեկ խաղ պակաս է անցկացրել և ունի 84 միավոր: «Քարդիֆը» 31 միավորով 18-րդն է:

Share |

Լրահոս