Գոլառատ խաղ Լոնդոնում. Արսենալը պարտվեց Քրիսթալ Փելասին (տեսանյութ)

20:56 21.04.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ:

Էմերի թիմը դիտարժան պայքարում պարտություն կրեց 2:3 հաշվով: Հյուրերի կազմում հաշիվը բացեց Բենտեկեն: Երկրորդ կեսի սկզբում «զինագործների» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հավասարեցրեց հաշիվը:

«Քրիսթալ Փելասը» 61-րդ րոպեին Զահայի գոլի շնորհիվ կրկին առաջ անցավ հաշվի մեջ, իսկ մի քանի րոպե անց Մքարթուրը հյուրերին երկու գնդակի առավելություն պարգևեց:

Էմերիի ֆուտբոլիստները Օբամեյանգի գոլի շնորհիվ միայն կրճատեցին հաշվի տարբերությունը: Հավելենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց խաղին:

Այս պարտությունից հետո «Արսենալը» 66 միավորով 4-րդն է: «Քրիսթալ Փելասը» 42 միավորով 12-րդն է:

 

Share |

Լրահոս