Բենզեման ճախրում է. Ռեալը հաղթեց Աթլետիկին (տեսանյութ)

20:10 21.04.2019

Լա Լիգայի 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին» 3:0 հաշվով: Հանդիպումը կայացավ Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Հանդիպումը սպասարկեց Մարիո Մելերոն: «Սերուցքայինների» կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Կարիմ Բենզեման: Ֆրանսիացին իր գոլերը խփեց երկրորդ խաղակեսում (47՛, 76՛, 90՛): 

Այս խաղից հետո «Ռեալը» 64 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

«Աթլետիկը» 46 միավորով 7-րդ տեղում է: Հաջորդ տուրում «Ռեալը» ուժերը կչափի «Խետաֆեի» հետ: Խաղը կկայանա ապրիլի 25-ին: «Աթլետիկը» ապրիլի 24-ին կհյուրընկալվի «Լեգանեսին»:

Share |

Լրահոս

Loading...