Բորուսիան խնդիրներ չունեցավ Ֆրայբուրգի դեմ խաղում (տեսանյութ)

19:24 21.04.2019

Բունդեսլիգայի 30-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Ֆրայբուրգին» և հաղթեց 4:0 հաշվով: 

«Մեղուների» կազմում գոլ խփեցին Ջեյդոն Սանչոն, Մարկո Ռայսը, Մարիո Գյոտցեն և Պակո Ալկասերը: 

Այս խաղից հետո «Բորուսիան» 69 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Բավարիան» 70 միավորով առաջին տեղում է: 

Share |

Լրահոս