Բարձրագույն խումբ. 28-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

19:35 21.04.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում կայացավ 28-րդ տուրը:

Հերթական տուրից հետո մրցաշարային աղյուսակում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Առաջատար «Արարատ-Արմենիան» 3:0 հաշվով կարողացավ հաղթել «Փյունիկին»: Դուբլ գրանցեց ու լավ խաղով աչքի ընկավ Լուիս Ուգոչուկվուն:

«Բանանցը» Գյումրիում ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ, իսկ «Ալաշկերտը» սեփական հարկի տակ Աբրահամ Խաշմանյանի վերադարձից հետո առաջին խաղում հաղթեց «Արարատին» 2-0 հաշվով:

Տուրի կենտրոնական խաղերից մեկում «Փյունիկը» շատ կարևոր հաղթանակ տարավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ՝ 1:0:

Armsport.am-ն այս անգամ տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Փյունիկի» դարպասապահ Անդրիյա Դրագոևիչին: Երևանյան ակումբի դարպասապահը փայլուն հանդիպում անցկացրեց: Խաղի 19-րդ րոպեին էլ Դրագոևիչը հետ մղեց Գեղամ Հարությունյանի իրացրած 11-մետրանոցը: Հանդիպման ընթացքում էլ մի քանի անգամ փրկեց իր թիմին ու «Փյունիկին» օգնեց հասնել ցանկալի հաջողության:

Այդ երեք միավորից հետո «Փյունիկը» 43 միավորով «Ալաշկերտի» ու «Բանանցի» հետ կիսում է 2-4-րդ հորիզոնականները:

Share |

Լրահոս

Loading...